Բագրատյանի պատասխանը՝ Կարեն Կարապետյանին. նախկին ու ներկա վարչապետերից ո՞վ է ավելի լավ նվագում (Video)


16:36 , 10 մարտ, 2017
 Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հարապարակել է տեսանյութ, որում ներկայացնում  է իր բլյուզ կատարումը Allusion բենդի հետ։ Նախկին վարչապետը տեսանյութը մակագրել է. «Մեր պատասխանը Չեմբերլենին: Midnight Blues-ը Allusion-ի հետ»։  Հավանաբար պատասխանն ուղղված է վարչապետ Կարեն Կարապտյանին, ով ՀՀկ-ի նախընտրական հոլովակում նվագակցում է Ռեինկարնացիային՝ հարվածային գործիքների վրա նվագելով։