15:50 , 10 մարտ, 2017
Araratnews.am-ը գրում է.
Հոլանդիայում այս անգամ էլ հանդիպում անցկացնելու համար հրաժարվել են սրահ տրամադրել Թուրքիայի Ընտանեկան հարցերի ու սոցիալական ապահովության նախարար Ֆաթմա Բեթյուլ Քայա Սայանին:
Ըստ թուրքական Demokrathaber.net լրատվական կայքի` Սայանը այսօր` մարտի 10-ին պետք է Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ քարոզչական հանդիպում անցկացներ Հոլանդիայի Հենգելո քաղաքում ապրող թուրքերի հետ: Սակայն հանդիպման սրահի սեփականատերը հրաժարվել է վարձակալության տալ սրահը՝ հայտարարելով. «Քաղաքապետի հետ հանդիպեցինք և որոշեցինք սրահը չտրամադրել վարձակալության համար»:
Սեփականատերը նշել է նաև, որ իր որոշման վրա ազդել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Ռոտերդամում սրահ չտրամադրելու հանգամանքը: