Ինչպես են անցնում «Դոմինո» սիթքոմի չորրորդ եթերաշրջանի նկարահանումները


16:15 , 10 մարտ, 2017

«Արմենիա» հեռուստաընկերության գարնանային նոր եթերաշրջանում՝ մարտի 14-ին, մեկնարկում է «Դոմինո» սիթքոմի չորրորդ եթերաշրջանը: Նոր եթերաշրջանում սցենարային հետաքրքիր զարգացումներ են լինելու, ինչի ականատեսը հեռուստադիտողը կտեսնի։

Սիթքոմում կշարունակեն նկարահանվել Սոս Ջանիբեկյանը, Նարեկ Բավեյանը, Մհեր Խաչատրյանը, Արփինե Իսրայելյանը, Սիլվա Բարկովան, Ռիփփին և այլք: Սիթքոմի նոր դերակատարներից է Թինա Ղավալյանը, ով մարմնավորում է Գարիկի կնոջ՝ Սոֆայի մորաքրոջը: BlogNews.am-ը ներկայացնում է նկարահանման ընթացքից կադրեր:

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի