«Հայաստանն ակնկալում է կայուն տնտեսական աճ՝ սկսած 2018 թվականից». ՀՀ վարչապետ


14:34 , 10 մարտ, 2017

Panorama.am-ը գրում է.

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը հատված է թարգմանել ու տարածել Կարեն Կարապետյանի՝  «Reuters» գործակալությանը տված հարցազրույցից:

«Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որոնց արդյունքում կկրճատվեն պետական ծախսերը, կվերացվեն մասնավոր ներդրումների ճանապարհին առկա խոչընդոտները, որպեսզի հաջորդ տարի երկրի տնտեսությունը դրվի կայուն հիմքերի վրա»,-ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշել է, որ նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը մասնավոր հատվածի հետ համատեղ պետք է մշակի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Նա իրատեսական է համարում այս տարի 850 մլն դոլար ընդհանուր ծավալով ներդրումների ներգրավումը, մեծ մասը՝ մասնավոր հատվածից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ