Stratfor. ԼՂ հարցում ցանկացած խոշոր զիջում ՀՀ իշխանության համար փլուզման վտանգ է պարունակում


13:32 , 10 մարտ, 2017

Panorama.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված կոնֆլիկտը վերջին ամիսների ընթացքում փորձության ենթարկեց Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները: Անցած տարվա ապրիլին կոնֆլիկտի սրման ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրք գրավեց, ինչը Հայաստանի համար հիասթափեցնող էր: Այս մասին գրում է «Stratfor» վերլուծական կենտրոնը՝ մեկնաբանելով, թե Ռուսաստանն ամրապնդել է գլխավոր մրցավարի իր դիրքերը Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունում: 

«Մոսկվան կարող է օգտագործել Ղարաբաղի գործոնը երկու երկրներում իր ռազմավարական շահերն առաջ տալու համար: Օրինակ, Ադրբեջանը ցանկանում է   փոխել ստատուս քվոն ԼՂ հարցում և ՌԴ-ի հետ աշխատել բանակցությունները վերսկսելու հարցում, ըստ որի՝ ՀՀ-ն պետք է ԼՂ հարակից 7 տարածքներից 5-ը զիջի Ադրբեջանին։ Սա կարող է բխել նաև ՌԴ-ի  շահերից, քանի որ կարող է մեծացնել Ադրբեջանի վրա Կրեմլի ազդեցությունը։ Բայց ՀՀ իշխանությունները  նման բանակցությանը կընդդիմանան։  Եթե անգամ ՌԴ-ին հաջողվի  համոզել  ՀՀ վերնախավին տարածքների հարցում փոխզիջման գնալ,  ՀՀ հասարակությունը նման գործարքը չի ընդունի»,-գրում է «Stratfor»-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ