Լրագրողների ծեծ, զոհեր ու վիրավորներ. Սեուլում բախումներ են տեղի ունեցել


12:08 , 10 մարտ, 2017

1489684046Araratnews.am-ը գրում է.

Հարավային Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլի կենտրոնում նախագահ Պակ Կին Հեի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 4-ը. հաղորդում է Reuters գործակալությունը:

Բախումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ նախկին նախագահի կողմնակիցները, դատարանի որոշումից դժգոհ, փորձել են ներխուժել դատարանի շենք:

Պակ Կին Հեի կողմնակիցները նաև ծեծի են ենթարկել նախագահի պաշտոնանկության գործընթացը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Նշենք, որ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը նախօրեին ընդունել էր երկրի ղեկավարի իմպիչմենտը: