ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային 150 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը


12:00 , 10 մարտ, 2017

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել Ուկրաինային 150 միլիոն դոլարի չափով ռազմական օգնություն տրամադրելու նախագծին: Ինչպես հաղորդում է korrespondent-ը,այս մասին հայտնել Է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Իրինա Ֆրիզը:

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոր ֆինանսական տարում՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերը ռազմական կարիքների հատկացման օրենքում նախատեսել Է 150 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինայի ռազմական օժանդակության համար»,- գրել Է Իրինա Ֆրիզը Facebook-ի իր Էջում:

«Փաստաթղթում նշված Է, որ հիշյալ միջոցները Պենտագոնին հասանելի կլինեն Ուկրաինային ռազմական օժանդակության հատկացման նպատակով, այդ թվում, մասնավորապես, պաշտպանական բնույթի մահաբեր զենքի տրամադրումը»,- հավելել է Ֆրիզը: