Ինչպե՞ս Անի Քրիստին նշեց իր տարեդարձը


21:37 , 16 մարտ, 2013

Ինչպես մեր ընթերցողին տեղեկացրել էինք, մարտի 15-ին Ամերիկայում բնակվող երգչուհի Անի-Քրիստին նշում էր  իր ծննդյան 27-ամյակը:  ArmStar.am-ը կրկին կապ հաստատեց  Անիի հետ` պարզելու համար, թե որտեղ և ինչպես է այդ օրն անցկացրել երգչուհին: 

Անի-Քրիստի համար շնորհավորանքների ու գեղեցիկ բարեմաղթանքների տեղատարափը սկսվել է դեռ երեկոյան՝ հեռախոսազանգերի ու Facebook-ի միջոցով, իսկ արդեն առավոտյան երգչուհին տեսել է իր ավտոմեքենան` փուչիկներով ու բարմաղթանքներով լի բացիկներով զարդարված:

 «Ծննդյանս օրը սկսվեց հիասքանչ ու, Փառք Աստծո, էլ ավելի գեղեցիկ շարունակվեց` իհարկե շնորհիվ ինձ շրջապատող հարազատ մարդկանց»,-ասաց երգչուհին:

 Այս տարի իր ծննդյան օրն Անին որոշել էր նշել բնության գրկում`Mantros Commuti park-ում` իրեն հարազատ մարդկանց հետ, ովքեր  նրան մատուցել են անակնկալ նվերներ: Դրանք բոլորն այնքան հաճելի են եղել, որ երգչուհին  չցանկացավ որևէ մեկն առանձնացնել, իսկ ամենասպասվածը` ինչպես արդեն տեղեկացրել էինք,  ԱՄՆ կառավարության կողմից արված Ամերիկայի քաղաքացիության իրավունքն է եղել:

Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից