«Ժամանակ». Բանակի սպայական անձնակազմին մարդիկ են այցելում՝ ընտրություններում ուղղորդելու


10:20 , 10 մարտ, 2017

«Թեև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով նաև գլխավորում է ՀՀԿ ցուցակը, բացառում է, որ բանակը ներգրավվելու է նախընտրական այս պրոցեսներին, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ ՊՆ-ից բանակի սպայական անձնակազմին արդեն մարդիկ են այցելում և տեղերում ասում են, թե որ կուսակցության օգտին պետք է քվեարկեն։ Զինվորներին դեռ ոչինչ ասված չէ, բայց շուտով աշխատանք կտանեն նաև զինվորների և նրանց ծնողների ու հարազատների հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։