Լեհաստանը չի ստորագրի ԵՄ գագաթաժողովի ամփոփիչ հայտարարագիրը


05:49 , 10 մարտ, 2017

Tert.am-ը գրում է․

Դոնալդ Տուսկին Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում վերընտրելը Լեհաստանի եվրոպական քաղաքականության մեջ ոչինչ չի փոխում, հայտնել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն:

Ըստ վարչապետի՝ պատմության մեջ առաջին անգամ ԵՄ առաջնորդները սատարել են մի մարդու՝ հակառակ այն պետությանը, որի քաղաքացին է հանդիսանում տվյալ մարդը:

«Սա բացարձակ աննախադեպ որոշում է: Լեհաստանը չի ստորագրի ԵՄ գագաթաժողովի ամփոփիչ հայտարարագիրը», ավելացրել է Շիդլոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ