01:44 , 10 մարտ, 2017
Պալատի լսումների ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի տարօրինակ ծիծաղը առաջացրել սոցցանցերի օգտատերերի զարմանքը:
Ինչպես հայտնում է The Independent-ը, Մեյը կադրում է հայտնվել Բրիտանիայի խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի նիստի ժամանակ: Այդպիսի բուռն արձագանք նրա մոտ առաջացրել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի խոսքերը, որտեղ քաղաքական գործիչը Մեյին մեղադրել է Սուրեյ կոմսության իշխանությունների հետ «ընկերական գործարքի» մեջ: