Ֆինլանդիայում մտադիր են լռությունն ու հանգստությունը զբոսաշրջային բրենդ դարձնել


20:13 , 10 մարտ, 2017

 Բնության գեղեցկությունը, հանգստությունն ու լռությունը Ֆինլանդիայի զբոսաշրջային ոլորտում նոր թրենդ են դառնում. տուրօպերատորները բնության գրկում առանձնանալը և ներդաշնակության հասնելը նոր առաջարկ կդարձնեն՝ տեղեկացնում է Yle հեռուստաընկերությունը:
 Ֆինն տուրօպերատորների կարծիքով՝ լռությունը կարող է դառնալ նոր զբոսաշրջային թրենդ: Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ առանձնությունն ու հանգստությունը դեռ անցյալ տարի Գերմանիայում զբոսաշրջային ցուցահանդեսում համարվեցին կարևոր թրենդներ: Այժմ ֆինն տուրօպերատորները նույնպես փորձում են այն դարձնել զբոսաշրջության գերակա ճյուղերից մեկը: