Մհեր Սեդրակյանի դուստրն ազատվել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնից


21:08 , 9 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենը, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի աղջիկն է, ազատվել է աշխատանքից:
 Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին թիվ 69 մանկապարտեզից.«Աստղիկ Սեդրակյանը այլևս մանկապարտեզի տնօրենը չէ»:
 Հարցին, թե երբ է ազատվել աշխատանքից, մանկապարտեզի աշխատակիցը պատասխանեց. «Ստույգ օրը չեմ կարող նշել, հավանաբար, փետրվարի 15-ից նա այլևս մանկապարտեզի տնօրենը չէ»:
 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Աստղիկ Սեդրակյանի պաշտոնից ազատվելու պատճառի և նրան փոխարինողի մասին հարցերին ի պատասխան ասացին, որ կպատասխանեն գրավոր հարցման դեպքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: