19:10 , 9 մարտ, 2017
Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է երեք ամսով: Ինչպես հաղորդում է Turkish Minute-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Պարբերականը հիշեցնում է, որ երկրում արտակարգ դրություն է հաստատվել 2016թ. հուլիսի 20-ին այն բանից հետո, երբ Թուրքիայում հուլիսի 15-ին հեղաշրջման անհաջող փորձ տեղի ունեցավ:
Արտակարգ դրության շրջանակներում կառավարությունը մի շարք վիճելի նախաձեռնություններ է սահմանել, որոնք օրենքի ուժ ունեն: Այդ հրամանագրերի հիման վրա ավելի քան 135 հազար մարդ է հեռացվել աշխատանքից պետական մարմիններում: