Այն կուսակցությունը, որն ընտրակաշառք է բաժանում, իշխանության մաս է. Լևոն Զուրաբյան
18:16 , 9 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Այն կուսակցությունը՝ «Հանրապետական» է, թե ոչ, որն ընտրակաշառք է բաժանում, իշխանության մաս է: Այդ կուսակցությունն ամեն ինչով կապված է իշխանության հետ: Այսօր Կոնդ թաղամասում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց դաշինքի ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող և ռեյտինգային ընտրակարգով Կենտրոն-Նորք Մարաշ-Էրեբունի-Նուբարաշեն ընտրատարածքում առաջադրված Լևոն Զուրաբյանը:
«Կգան, կբաժանեն ընտրակաշառքներ, կապահովեն ներկայությունը խորհրդարանում, որի միակ նպատակն են համարելու նորից ժողովրդին կեղեքելը, թալանելը: Եթե այդ ընտրակաշառքի հետևից ժողովուրդը գնա, նույնը կկրկնվի»,- ասաց Զուրաբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։