Լյուբով Ուսպենսկայան համբուրվում է սևամորթի հետ (ֆոտո)


19:41 , 16 մարտ, 2013

Ռուսական էստրադայի աստղ Լյուբով Ուսպենսկայան այնքան էլ չի սիրում պատմել իր մասին: Ինչպես գրված է նրա կենսագրության մեջ, հայրը բանտ է նստել, իսկ մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ: Աղջկան մեծացրել է տատիկը: Իր նախկին երեք ամուսինների մասին ռուսական շանսոնի թագուհին չի մանրամասնում, սակայն պնդում է, որ իր ողջ կյանքի սերը չորրորդ ամուսինն է` Ալեքսանդր Պլակսինը: 

Իսկ այսօր «Экспресс газета»-ն տեղադրել է մի լուսանկար, որտեղ Ուսպենսկայան համբուրվում է սևամորթ տղամարդու հետ: Ըստ մեկնաբանության` նկարում առկա նեգրոիդ ռասայի ներկայացուցիչը ֆրանսիացի է, մասնագիտությամբ` մերկապարող, ում, իբրև նվեր, պատվիրել են երգչուհու ծննդյան օրվա առթիվ: