Բարսելոնա-ՊՍԺ պատմական խաղի նման խելահեղ մեկնաբանությունը կարելի է համարել նույնքան պատմական, որքան խաղը


17:00 , 9 մարտ, 2017

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացան «Բարսելոնա»-ՊՍԺ, «Բորուսիա»-«Բենֆիկա» պատասխան խաղերը: «Նոու Կամպ» մարզադաշտում «Բարսելոնա»-ն գերազանցեց ՊՍԺ-ին 6:1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Լուիս Սուարեսը, Մեսսին (11 մետրանոց), Ռոբերտոն, դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Կուրզավան: ՊՍԺ-ի կազմում միակ գոլը խփեց Էդիսոն Կավանին: Երկու խաղերի ընդհանուր 6:5 հաշվով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկավ կատալոնական «Բարսելոնա»-ն:

A post shared by Mkrtich Khachatryan (@mkrtichkhachatryan) on