Նովրուզի օրերին Իրան-Հայաստան ավիաթռիչքները կավելանան


18:54 , 9 մարտ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 Նովրուզի օրերին Իրանից Հայաստան իրականացվող ավիաթռիչքների քանակը կավելանա: Մասնավորապես չվերթներ կիրականացվեն Ռեշտ քաղաքից դեպի Երևան:
Իրանական Նոր տարին (Նովրուզը) նշվելու է մարտի 21-23-ը:
 Իրանի Ռեշտ քաղաքի «Սարդար Ջանգյալ» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ղոլամ Ռեզա Քարիմաղային տեղեկացրել է, որ Նովրուզի օրերին, մասնավորապես մարտի 19-ին կիրականացվի Ռեշտ-Երևան առաջին թռիչքը, հայտնում է Panorama.am-ն իրանական «ԻՍՆԱ» գործակալության վրա հղումով:
 Թեհրանից ամեն օր իրականացվող կանոնավոր չվերթներից բացի, Երևանի ուղղությամբ չարթերային թռիչքներ են իրականացվում նաև Թավրիզ և Մաշհադ քաղաքներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։