15:26 , 9 մարտ, 2017
Newmag.am-ը գրում է.
Շատերն են ցանկանում աշխատել մեկի ենթակայության տակ, ում կհարգեն և կսովորեն նրանից: Բայց ի՞նչ անել, երբ շեֆն այնքան էլ խելացի չէ: Ի՞նչ անել, երբ Դուք ավելի շատ եք հասկանում գործից ու հմտություններով գերազանցում եք նրան: Պե՞տք է գլուխ բարձրացնել, թե՞ շարունակել գլուխը կախ աշխատել: Բացի այդ, ինչպե՞ս ստանալ Ձեր ուզածը՝ միևնույն ժամանակ հիմար դրության մեջ չդնելով շեֆին:
«Թելեոս լիդերության ինստիտուտի» հիմնադիր և լիդերության մասին աշխատության համահեղինակ Էննի ՄըքՔին ասում է, որ վատ մենեջերները շատ են: Անսովոր ոչինչ չկա, երբ Ձեր շեֆից ավելի խելացի եք ու ավելի բարձր որակավորում ունեք: Այդուհանդերձ, աշխատել մեկի ենթակայության տակ, որը քեզնից լավ չգիտի գործը, հուսահատեցնող է: Բայց մի շտապեք, ամեն ինչ կորած չէ: Նույնիսկ ոչ հզոր շեֆերից սովորելու բան կա, ասում է Հարվարդի Բիզնես դպրոցի պորֆեսոր Լինդա Հիլը:
«Շատ քիչ մարդ կա, ումից, մտածում եմ, որ սովորելու բան չունեմ», – ասում է Լինդան: Այնպես որ, մի՛ թերագնահատեք ղեկավարին:
Մինչև կհայտարարեք, որ Ձեր շեֆը հիմարի մեկն է, մի լավ ուսումնասիրեք, թե ինչ է իրականում կատարվում: «Որոշ մարդիկ հավատում են, որ ավելի լավն են՝ ինքնագնահատականը բարձր պահելու համար, կամ պարզապես կարող են բարձր որակավորում ունենալ միայն մեկ բնագավառում»,- ասում է ՄըքՔին: Հարց տվեք Ձեզ՝ արդյոք ամեն ինչո՞ւմ եք գերեզանցում Ձեր տնօրենին, թե պարզապես մեկ-երկու բնագավառում Ձեր հմտություններն ավելին են:
«Երբ մարդն առաջ է գնում իր գործում, բնական է, որ նրա մոտ զարգանում են առաջնորդի և կառավարչի որակները՝ երկրորդ պլանում թողնելով տեխնիական հմտությունները»,- ասում է ՄըքՔին:
Անկեղծ եղեք Ձեզ հետ, թե ինչ որակներ ունեք Դուք, և որտեղ է կաղում Ձեր շեֆը: «Եթե Դուք ավելի խելացի եք, դեռ չի նշանակում, որ ավելի արդյունավետ եք աշխատելու»,- ասում է Հիլը:
Ի վերջո, գործի գիտակ լինելու համար միայն խելքը բավարար չէ: «Շատ կարևոր են նաև փորձը, կապերը, սոցիալական կապիտալն ու էմոցիոնալ ինտելեկտը»,- ասում է Լինդա Հիլը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ