Պեսկովը պատմել է Պուտին-Էրդողան բանակցությունների թեմաների մասին


14:50 , 9 մարտ, 2017

 Պեսկովը պատմել է Պուտին-Էրդողան բանակցությունների թեմաների մասինYerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Մոսկվայում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման օրակարգը մաքսիմալ ընդլայնված է լինելու. հայտնում է Интерфакс-ը:

Նա նշել է, որ կողմերը կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը, մեգանախագծերի իրականցումը:

Կքննարկվի նաև սիրիական հակամարտությունը և ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետքննությունը: