Քաղաքացիները Գ. Ծառուկյանին և Տ. Մարգարյանին ավելի շատ վստահում են, քան չեն վստահում, իսկ Ա. Բաղդասարյանին և Լ. Տեր-Պետրոսյանին ավելի շատ չեն վստահում, քան վստահում են


14:16 , 9 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

Թեև «Ծառուկյան դաշինքն» էլեկտորալ կուսակցական վարկանիշն առաջատարն է (26 տոկոս), իսկ ՀՀԿ-ն 2-րդը (19 տոկոս), «Հանրապետական» կուսակցության և «Ծառուկյան դաշինքի» հնարավորություններն ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի տարածքային  ցուցակների գրեթե հավասար են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հասարակական կարծիքի համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը:

Նա նշեց, որ քանի որ Հայաստանում ընտրություններն անցկացվելու են 2 ցուցակներով՝ համամասնական ու տարածքային, ընտրողներն իրենց ձայնը տալու են ոչ թե կուսակցությանը, այլ՝ իրենց տարածքում տվյալ կուսակցության թեկնածուին: Ըստ այդմ, ըստ հարցման արդյունքների՝ «Ծառուկյան դաշինքն» ունի 25 տոկոս, իսկ ՀՀԿ-ն՝ 23:

Հարցման հաջորդ հատվածից, ըստ Ֆյոդորովի, կարելի է ենթադրել, որ տվյալ ցուցանիշը կազմվում է այն անձանց անհատական վարկանիշի արդյունքում, որը ներկայացնում է տվյալ կուսակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ