Արցախյան հակամարտությունը շատ է ձգձգվում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան


13:54 , 9 մարտ, 2017

Արցախյան հակամարտությունը շատ է ձգձգվում, բայց այն ռազմական լուծում չունի: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Ընդգծելով, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, դիվանագետը հիշեցրել է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները մարտի 11-ին այցելելու են Ադրբեջան:

«Մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատելու համար»,-նշել է դեսպանը: