Արևիկ Ուդումյանի առաջին սերը


22:07 , 16 մարտ, 2013

Առաջին ալիքի 'Գտնված երազ' հաղորդաշարի հյուրն այսօր  հեռուստահաղորդավարուհի, մասնագիտությամբ տնտեսագետ,  Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամլո խոսնակ, 'Սիրուշո' պրոդյուսերական կենտրոնի տնօրեն  Արևիկ Ուդումյանն էր: 

Հաղորդման ընթացքում հայտնի դարձավ, որ Արևիկի մանկությունը անցել է Աֆրիկայում,մասնավորապես` նա հաճախել է Մոզամբիկի ԽՍՀՄ դպրոցը, քանի որ հայրիկի աշխատանքի պատճառով այդ տարիներին ընտանիքով գտնվում էին այնտեղ :

Խոսելով իր անձնական կյանքի մասին` Արևիկը նշեց, որ այս պահին ամեն ինչ ավելի հանգիստ է, ինչը մեկնաբանում է աշխատանքային խիստ զբաղվածությամբ: Սակայն, ահնրաժեշտության դեպքում պատրաստ է հանուն անձնական կյանքի ինչ-որ չափով հրաժարվել  կարիերայից:

Հաղորդման ընթացքում պատրաստվել էին բլից հարցեր, որոնց պատասխանների ճշտությունը ստեղծագործական խումբը նախապես ճշտել էր Արևիկի մտերիմ ընկերուհիներից: Այն հարցին, թե ով է եղել նրա առաջին սերը, Արևիկը կես կատակ կես լուրջ հիշեց, որ իր առաջին սեր կարող է համարելՄոզամբիկում իրենց մանկապարտեզի Նիկիտային, իսկ դրանից ավելի ուշ  հրապուրված է եղել Иванушки international խմբի Անդրեյով: 

Հաղորդմանը հյորընկալվել էր նաև նրա քույրը` Էլենը, ում խոսքով Արևիկը սիրում է գեղեցիկ արտաքինով տղաների: Այս պահին Արևիկի համար իդեալական տղամարդու կերպար են հանդիսանում դերասաններ Ջուդ Լոուն և Բրեդլի Քուփերը, իսկ առանձնացնելով իր ամենասիրած  երևույթները, Արևիկը նշեց քրոջ բալիկին` Մաքսին, ամառը, ճանապարհորդելը, մոխիտոն, սուշին, լավ երաժշտությունը և հետաքրքիր մարդկանց:

Լուսանկարները` Արևիկ Ուդումյանի ֆեյսբուքյան էջից: