ԿԺԴՀ-ն հեռացվել է համաշխարհային բանկային համակարգից


13:09 , 9 մարտ, 2017

ԿԺԴՀ-ն հեռացվել է համաշխարհային բանկային համակարգիցAysor.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեային հեռացրել են Swift միջազգային բանկային համակարգից: Այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսին (Swift-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում), փոխանցում է Korrespondent.net.

Պատժամիջոցները վերաբերում են երեք հյուսիսկորեական բանկերի՝ ի պատասխան Փհենյանի կողմից հերթական հրթիռային փորձարկումներին:

Նշվում է, որ Swift-ի պաշտոնական կայքում դեռ տեղեկություններ չկան ԿԺԴՀ-ի հետ աշխատանքում սահմանափակումների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ