ВЦИОМ. «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»


12:26 , 9 մարտ, 2017

Panorama.am-ը գրում է.

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան  կենտրոնը (ВЦИОМ)  «Շանթ» հեռուստաընկերության պատվերով փետրվարի 22-26 –ը Հայաստանում անցկացրել է  «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին» սոցիալական հարցում:  Հարցմանը մասնակցել է 1600 հոգի Հայաստանի ողջ տարածքից:

Ներկայացնելով հարցման արդյունքները, կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովն ասաց, որ ընտրություններից առաջ Հայաստանում գրանցվել է երկրում տիրող իրավիճակի նկատմամբ դժգոհության բարձր մակարդակ՝  78 տոկոս, հարցվածներից յուրաքանչյուր երկրորդը՝ 51 տոկոս, նշում է վերջին տարիներին իրավիճակի վատթարացման մասին: Հիմնական խնդիրներից են՝ գործազրկություն, ճանապարհների վիճակ, աղքատություն, շրջակա միջավայրի աղտոտվածություն և այլն:

Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո  կառավարության գործունեությունը հարցվածների  31 տոկոսը գնահատել է՝  միանաշանակ դրական,  46 տոկոսը՝ ավելի շուտ դրական:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ