18:30 , 16 մարտ, 2013Ռուս գեղեցկուհի Իրինա Շեյքի ու «Victorias Secret» ապրանքանիշի «հրեշտակ» Քենդիս Սուեյնփոլի կյանքն այնպես է դասավորվել, որ աշխատանքային պրոցեսում նրանք հիմնականում կիսամերկ են լինում:): Այս անգամ մոդելներն իրենց բարեմասնությունները ցուցադրել են կոշկեղեն եւ լողազգեստ գովազդելու համար:
Իրինա Շեյքը նկարահանվել է «Xti» կոշիկի ապրանքանիշի գովազդային արշավի համար. ներկայացնում է «Գարուն-ամառ 2013» հավաքածուն: Իհարկե, դժվար է ասել` արդյո՞ք գեղեցկուհու կիսամերկ մարմինը թույլ է տալիս ուշադրություն դարձնել նրա կոշիկներին :):
Քենդիս Սուեյնփոլի լուսանկարներն արվել են լողափին եւ ստուդիայում: Գեղեցկուհին ցուցադրում է լողազգեստների եւ ներքնազգեստների նոր հավաքածուներ, որոնց մասին ձեր կարծիքները կկարդանք մեկնաբանությունների հատվածում:

Bravo.am