Ուորլիք. ԼՂ հիմնախնդիրը չի լուծվում երկու կողմի մոտ քաղաքական կամքի պակասի պատճառով


11:35 , 9 մարտ, 2017

Ուորլիք. ԼՂ հիմնախնդիրը չի լուծվում երկու կողմի մոտ քաղաքական կամքի պակասի պատճառովPanARMENIAN.Net-ը գրում է.

Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոն կայուն չէ և էլ ավելի հավանական է դարձնում պատերազմի վտանգը: Այդ մասին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայնին»:

«Խաղաղությունը կփոխի ամեն ինչ, այն կփոխի ամեն ինչ տարածաշրջանում: Հայաստանում այն կբերի տնտեսական աճի ՝ նոր հնարավորությունների հսկայական ուղիներ բացելով», - ասել է նա:

Նախկին դիվանագետն, ով այժմ ռուսաստանյան «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև ու գործընկերներ» ընկերության վաշինգտոնյան ներկայացուցիչն է, նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արգելքը կողմերի մոտ քաղաքական կամքի պակասն է: «Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ շարժվելու: Երկուսն էլ, ոչ թե մեկը կամ մյուսը, այլ երկուսն էլ պետք է որոշեն, որ եկել է խաղաղության ժամանակը: Իսկ խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում»:

Ուորլիքն ասել է, որ «պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն, միեւնույն ժամանակ, պետք է խոսվի նաև Ադրբեջանին տարածքների վերադարձի մասին»:

Մադրիդյան սկզբունքներն, որոնք ընկած են ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հիմքում, մասնաորապես, ներառում են Ադրբեջանին նախկին ԼՂԻՄ դուրս տարածքների՝ բացի Լաչինի միջանցքից հանձնում, Արցախի կարգավիճակի որոշում հանրաքվեի միջոցով, խաղաղապահ զորքերի տեղակայում: