07:20 , 9 մարտ, 2017
«Ժամանակ» թերթը գրում է.
«Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդիները՝ Միսակ և Նարեկ Հովսեփյանները վերջին օրերին կրկին այցելել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք՝ բիզնես առաքելությամբ։ Հովսեփյան եղբայրները ներդրումների նոր ասպարեզներ և ոլորտներ են փնտրում ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում։
Մեր տեղեկություններով՝ նրանք անշարժ գույքի ասպարեզում ներդրումներ ունեն կատարած հարավային Կալիֆոռնիայի մի քանի քաղաքներում և բիզնես այլ ծրագրեր են նախատեսում առաջիկայում։ Նախօրեին երկու եղբայրները վերադարձել են հայրենիք»։