Հարրի Փոթերում խաղացած դերասանը լուրջ վթարի է ենթարկվել


03:20 , 9 մարտ, 2017

Tert.am-ը գրում է․

Բրիտանացի դերասան Ջիմ Թավարեն, ով հանդես է եկել որպես հյուրանոցի սեփականատեր՝ Հարրի Փոթերի մասին պատմող երրորդ ֆիլմում, վթարից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Այս մասին պատմել է նրա կինը՝ Լորան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Լորայի խոսքով՝ Թավարեն մարտի 6-ին լուրջ վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կոտրվել են նրա տասնհինգ կողոսկրերը, վնասվածքներ կան նաև կրծքի ու վզի շրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ