Այգում կինը հին ճամպրուկ գտավ. բացելով այն՝ նա տեղում քարացավ (Photo)


02:27 , 9 մարտ, 2017

Սառա Բաումերը մի օր զբոսնում էր այգում, երբ խոտածածկ հատվածում ընկած մի հին ճամպրուկ նկատեց: Դրանից եկող տարօրինակ ձայները լավ բանի մասին չէին հուշում:

Այդ ժամանակ նա չէր կասկածում, որ երկար կհիշի այդ օրը:

Կինն ավելի մոտեցավ: Ճամպրուկում նա տեսավ մի խումբ սև, փոքրիկ կատվի ձագեր:

Սառան նրանց անմիջապես տարավ անասնաբույժի մոտ: Ձագուկները քաղցած և հյուծված էին: Հավանաբար ինչ-որ մեկը պարզապես ցանկացել է ազատվել կենդանիներից:

Հիմա կատվի ձագերի հետ ամեն ինչ կարգին է, դրանք սպասում են նոր տերերին: