Ծերուկ չինացին կանացի հագուստ է հագնում մորը ուրախություն պատճառելու համար


22:48 , 9 մարտ, 2017

 Ամեն կիրակի 74-ամյա Լի Իյնլայը կանացի շրջազգեստով, բարձրակրունկ կողշիկներ հագած, դիմահարդարմամբ և տարօրինակ ակնոցներով գնում է Գրին Լեյք Կունմին զբոսայգի, որտեղ ամբոխի ուշադրությունն է գրավում իր պարերով:

Լին ասում է, որ ինքը փառքի ետևից չի ընկել, ինքը դա անում է իր 96-ամյա մոր համար, որը միշտ ուզեցել է դուստր ունենալ, սակայն երկու որդի է ունեցել: Լրագրողների հարցերին տատիկ-պապիկի սակավախոս մայրիկը պատասխանել է, որ քանի դեռ Լին երջանիկ է, ամեն ինչ կարգին է: