23:17 , 9 մարտ, 2017
Սաուդյան Արաբիայում ավարտվում է գեղեցկության արտասովոր մրցույթի նախապատրաստությունը, որտեղ կընտրվի ամենագեղեցիկ ուղտը՝ տեղեկացնում է islam-today-ը:
Մրցույթը կանցկացվի մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը: Մրցանակային ֆոնդը կազմում է 30 մլն դոլար: Մրցույթին կմասնակցեն մոտ 300 հազար ուղտեր:
Ուղտերի գեղեցկությունը կգնահատվի մի քանի չափանիշներով՝ գլխի և սապատների չափը, վզի և թարթիչների երկարությունը, շրթունքների ձևը և աչքերի մեծությունը:
Օրինակ՝ Մերձավոր Արևելքում ամենագեղեցիկն են համարվում այն ուղտերը, որոնց շրթունքները ամբողջովին ծածկում են ատամները: