ՀՀԿ այս և նախորդ ծրագրերում փոքրիկ տարբերությունն այն է, որ ավելի մեծ նշանակություն է տրվելու արտաքին-տնտեսական հարաբերություններին. Ա. Զաքարյան
22:43 , 8 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն անդրադառնում է ՀՀԿ նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության շրջանակներում վարվող շեշտադրումներին, կարևորվող խնդիրներին, նախորդ և ներկա ծրագրերի միջև տարբերություններին ու ընդհանրություններին:
-Պարո՛ն Զաքարյան, հրապարակվեց ՀՀԿ նախընտրական ծրագիրը, դրա արտաքին բլոկի հիմնադրույթները: Կարո՞ղ եք ասել՝ ինչ տարբերություններ ու ընդհանրություններ կան ՀՀԿ այս ու նախորդ ծրագրի միջև: Կամ՝ սա նախորդի շարունակությո՞ւնն է:
-Կան խնդիրներ, որոնք մնայուն խնդիրներ են, հաստատուն, կան, որոնք ժամանակով և հնարավոր մարտահրավերներով ու սպառնալիքներով պայմանավորված խնդիրներ են: Իհարկե տարբերություններ կան, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ չեն լինելու, մենք շարունակելու ենք կայուն, հստակ և նպատակաուղղված քաղաքականություն վարել արտաքին հարաբերությունների զարգացման, պետության արտաքին իմիջի բարձրացման, մեր քաղաքացիների անվտանգության ապահովման, ինչպես նաև՝ Հայաստանի և Արցախի բնակչության համակողմանի ու ամբողջական անվտանգությանն ուղղված խնդիրների լուծման ուղղությամբ:
Մի փոքր տարբերությունը կարող է լինել այն, որ առաջիկայում էլ ավելի մեծ նշանակություն է տրվելու արտաքին-տնտեսական հարաբերություններին, որովհետև մենք դրանում տեսնում ենք նաև իրատեսական հնարավորություններ, նոր ներուժ և նոր ռեսուրսներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: