21:17 , 8 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայի համար հիշեցում է, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել որևէ ժողովրդի ոչնչացումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հանդես է եկել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք մշտապես դիտարկել ենք որպես խաղաղության հաստատման քայլ. խաղաղություն ինքներս մեզ հետ, ինչպես նաև խաղաղություն երկրների միջև: Մենք մշտապես դիտարկել ենք Հայոց ցեղասպանության խնդիրն ավելի գլոբալ համատեքստում, ինչը դրսևորվում է նրանում, որմենք ուշադրություն ենք դարձնում մարդկության դեմ բոլոր հանցագործություններին և պատերազմի հանցագործություններին»,- շեշտել է Ֆրանսիայի Նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: