Ձեր դահլիճում ցուրտ է. վարչապետը` մեծամորցիներին
19:10 , 8 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Այսօր Արմավիրի մարզում քարոզարշավ է իրականացնում ՀՀԿ-ն: Հանդիպումը Մեծամորի բնակչության հետ անցվում է փակ դահլիճային ձևաչափով, բնակիչների հարցերին պատասխանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանն ասաց. «Լինելով էներգետիկ քաղաք` ձեր դահլիճում ցուրտ է»:
Նա ելույթ էր ունենում` բաճկոնը հագին: «Հատուկ երկար ճառ չեմ ասում, որ չասեք` տոն օրով եկավ, լոլո կարդաց ու գնաց»,- ասաց վարչապետը: