18:36 , 8 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
«Ելք» դաշինքի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը:
Նա հայտարարեց, թե իրենց հիմնական մրցակիցն անտարբերություն է, հուսալքությունը և կոչ են անում, որ քաղաքացիները մասնակցեն հանրային կյանքին և որոշում կայացնեն, թե ովքեր են իրենց անունից իրականացնելու իշխանությունը:
«Ապրիլի 2-ին փորձելու ենք օրենսդիր մարմին ձևավորվել, իսկ մեր ուղերձներից է, որ ԱԺ պատգամավորը իրականացնելու է ծառայություն, ժողովրդին է ծառայելու և նրանց անունից սահմանելու է խաղի կանոններ»,-ասաց նա:
Զեյնալյանը նշեց, որ նախընտրական ծրագիրը դեռ վերջնական չէ և ունեն շատ գաղափարներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։