Տուրիստական հոսքերի «ուժգնացում» 2016-ին
18:15 , 8 մարտ, 2017
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 259 հազար 657 զբոսաշրջիկ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան ժամանած տուրիստների թիվը կազմել է 1 մլն 192 հազար 120 մարդ:

Փաստացի՝ նախորդ տարվա համեմատ ժամանողների թիվը ավելացել է 67 հազար 537-ով: Այլ կերպ ասած՝ զբոսաշրջիկների ներհոսքի դրական տարբերությունը կազմել է 5,7 տոկոս: