«ՄՅՈՒ»-ն խաղալու է անմխիթար վիճակում գտվող խոտածածկի վրա. Մոուրինյոն դժգոհ է


17:42 , 8 մարտ, 2017
Armtimes.com-ը գրում է.
 Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Մանչեստեր Յունայթեդի» մրցակից «Ռոստովի» խաղադաշտի խոտածածկն անմխիթար վիճակում է: «Մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհել է այդ առիթով: Նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում նա նշել է, որ անհանգստանում է ֆուտբոլիստների առողջության համար եւ չգիտի, թե ինչ կազմ է ընտրելու:
 «Չգիտեմ՝ ինչ թիմ ընտրեմ, չգիտեմ՝ Հենրիխ Մխիթարյանը խաղալու է, թե՝ ոչ: Կարծում էի, որ խաղալու համար ավելի պիտանի բան կլինի: Սա շատ նման է Պեկինի այն խաղադաշտին, որում ամռանը հրաժարվեցինք խաղալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։