19:00 , 8 մարտ, 2017
Newmag-ը գրում է.Պոպուլիզմն ամբոխավարությունն է, երբ քաղաքական ուժը ձգտում է նվաճել զանգվածների աջակցությունը, դուր գալ նրանց: Պոպուլիստ գործիչների իրական նպատակները (պայքար իշխանության համար, հարստացում), որպես կանոն, քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով: Պոպուլիստները շահարկում են աղքատ և անխելք մարդկանց տնտեսական և սոցիալական շահերը՝ սիրաշահելով նրանց պրիմիտիվ ինքնասիրությունը:
Ամբողջ աշխարհում ընտրություններում սկսեցին հաղթել պոպուլիստական ելույթներ ունեցող քաղաքական գործիչները: Դրա ամենավառ ապացույցը հենց Դոնալդ Թրամփն է: Նա խոստացավ (ու կարծես թե սկսել է) պատ կառուցել Մեքսիկայի սահմանի ամբողջ երկայնքով, իջեցնել հարկերը և «չորացնել լիբերալ այն ճահիճը», որի մեջ երկիրը հայտնվել էր Օբամայի օրոք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։