Իտալիայում Մարտի 8-ը նշում են համընդհանուր գործադուլով


17:17 , 8 մարտ, 2017
Panorama.am-ը գրում է.
 Մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրը Իտալիայում ոչ թե գարնան տոն է, այլ կանանց իրավունքների համար պայքարի օր: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բազմամարդ ցույց է անցկացվում ընդդեմ կանանց նկատմամբ խտրականության ու բռնության բոլոր ձևերի։
 Քաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ երթի պատճառով երթևեկությունն արգելափակված է քաղաքի կենտրոնի ընդարձակ գոտիներում: Հռոմի բնակիչներին այդ օրն էլ ավելի մեծ անհարմարություններ կպատճառի հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ 24-ժամյա գործադուլը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։