BMW-ն ավտոմեքենաներին «սովորեցրել» Է տեղեր որոնել կայանատեղիում


17:00 , 8 մարտ, 2017

 Ժնևում մեկնարկած միջազգային ավտոսրահի շրջանակներում կայացել Է Թուրինգ շարքի BMW 5-ի համաշխարհային պրեմիերան, հաղորդում է Lenta-ն:

 Ավտոմոբիլի սրահը Է ավելի ընդարձակ և, ինչպես պնդում են արտադրողները, աչքի Է ընկնում ակուստիկ հարմարավետությամբ:
 Ավտոմոբիլը հանդերձված Է հեռագործ կայանման գործառույթով, ինչպես նաև կայանման վայրի ինտելեկտուալ որոնման On-Street Parking Information ծառայությամբ և վարորդի օգնության այլ համակարգերով:  2017 թվականի հունիսին վաճառքների մեկնարկից հետո ընտրության համար մատչելի կլինեն վերջին սերնդի BMW շարժիչների չորս տարբերակներ: