10 ֆանտաստիկ վարժություն՝ աչքերը առողջացնելու և տեսողությունը շտկելու համար


21:30 , 8 մարտ, 2017

Երբ սխալ դիրքով եք նստում աշխատավայրում և շատ մոտիկից նայում եք համակարգչի էկրանին, ապա կարճ ժամանակ անց սկսում եք անտանելի լարվածություն և հոգնածություն զգալ աչքերի շրջանում։ Սակայն շատ քչերը կարող են թողնել համակարգիչը և մի քանի ժամով հետաձգել աշխատանքը։

Հենց այդ պատճառով էլ BlogNews-ը հավաքել է աչքերի համար նախատեսված 10 պարզ վարժություն, որոնք կօգնեն խնայել աչքերի առողջությունը և հանգստացնել դրանք ընդամենը 15 րոպեում։

Նայեք Մթությանը

Արմունկները սեղանին դրեք և ձեռքերով փակեք աչքերը։ Հանգստացեք և նայեք մթության մեջ։ Այս դիրքում պետք է մնալ 1 – 3 րոպե։

Աչքերը շարժեղ մի կողմից մյուսը

Կանգնեք կամ ուղիղ նստեք։ Նայեք ուղիղ Ձեր դիմաց։ Առանց գլուխը շարժելու նայեք ձախ կողմ։ Կենտրոնացրեք հայացքը որևէ առարկայի վրա և հետո հայացքը թեքեք դեպի աջ և կրկին կենտրոնացրեք հայացքը որևէ օբյեկտի վրա։ Հայացքը 5 անգամ մի կողմից մյուսը տեղափոխեք և այս շղթան կրկնեք 3 անգամ՝ փոքրիկ դադարներով։

Աչքերը շարժեք վերև և ներքև

Ուղիղ նստեք և նայեք ուղիղ Ձեր դիմաց։ Հետ նայեք դեպի վեր և կոնտրոնացրեք հայացքը որևէ բանի վրա։ Հետո նոյնը արեք դեպի ներքև նայելով։ 5 անգամ արդեք դա և շղթան կրկնեք 3 անգամ՝ փոքրիկ դադարներով։

Հայացքը տեղաշարժեք անկյունագծով

Ուղիղ նստեք և նայեք Ձեր դիմաց։ Նայեք ձախ և ներքև։ Հետո հայացքը անկյունագծով տեղաշարժեք և նայեք աջ և վերև։ Կենտրոնացրեք հայացքը որևէ օբյեկտի վրա։ Վարժաությունը կրկնեք 5 անգամ հետո նույնը կրկնեք մյուս կողմի համար։ Շղթան պետք է կրկնե 3 անգամ՝ փոքրիկ դադարերով։

Պտտեք աչքերը

Ուղիղ նստեք և լիցքաթափվեք։ Նայեք դեպի ձախ և սկսեք աչքերը պտտել ժամսլաքի ուղղությամբ։ Արեք այդպիսի 5 պտտույտ և նույնը կրկնեք հակառակ ուղղությամբ։ Կրկնեք դա 3 անգամ։

Մոտիկ և հեռու կենտրոնացում

Կենտրոնացրեք հայացքը մատիտի վրա։ Այն պետք է լինի Ձեր աչքերից 20 – 30սմ հեռավորության վրա։ Հետո հայցքը նետեք դեպի որևէ հառավոր իր։ Կենտրոնացեք այդ իրի վրա, իսկ հետո նորից նայեք մատիտին։ Այսպես արեք 5 անգամ, իսկ շղթան կրկնեք 3 անգամ՝ փոքրիկ դադարներով։

Կենտրոնացում 1

Նստեք ուղիղ և նայեք Ձեր դիմացը։ Նայեք ունքերի արանքում որևէ կետի, և մի քանի վայրկյան կենտրոնացեք այն տեսարանի վրա, ինչ տեսնում եք։ Հետո կրկին նայեք Ձեր դիմաց։ Այդպես արեք 5 անգամ։ Այս շղթան կրկնեք 3 անգամ՝ փոքրիկ դադարներով։

Կենտրոնացում 2

Նստեք ուղիղ և նայեք Ձեր դիմացը։ Նայեք քթի ծայրին, և մի քանի վայրկյան կենտրոնացեք այն տեսարանի վրա, ինչ տեսնում եք։ Հետո կրկին նայեք Ձեր դիմաց։ Այդպես արեք 5 անգամ։ Այս շղթան կրկնեք 3 անգամ՝ փոքրիկ դադարներով։

Մերսում 1

Աչքերը փակեք և հնարավորինս ուժեղ կկոցեք 2 – 3 վայրկյան շարունակ։ Հետո հանգստացրեք աչքերի շրջանի մկանները և կրկին կկոցեք դրանք։ Այդպես արեք 10 անգամ։

Մերսում 2

Փակեք աչքերը և զգուշորեն մերսեք կոպեր շրջանաձև շարժումներով։ Խուսափեք աչքերը ուժեղ սեղմելուց։ 10 շրջանաձև շարժում արդե ժամսլաքի ուղղությամբ և 10 –ը՝ հակառակ ուղղությամբ։