Լե Պենի հաղթնակը կնշանակի Եվրոպայի վերջ. եվրահանձնակատար


16:42 , 8 մարտ, 2017

 Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հաղթանակը կնշանակի Եվրոպայի վերջ: Այս մասին Die Zeit պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի և ֆինանսական հարցերով ԵՄ հանձնակատար Պիեռ Մոսկովիսին:
 Նրա խոսքով՝ եթե Ֆրանսիան, հետևելով Լե Պենի նախընտրական խոստումներին, դուրս գա Եվրամիությունից և եվրոգոտուց, ապա ժամանակակից Եվրոպան կդադարի գոյություն ունենալուց:
 Մոսկովիսին միևնույն ժամանակ նշել է, որ Եվրահանձնաժողովը նման սցենարի նույնիսկ չի պատրաստվում: «Հույս ունեմ, որ նա կպարտվի»,-ասել է նա: