Իտալիայում Մարտի 8-ը նշում են գործադուլով


14:39 , 8 մարտ, 2017

Կանանց միջազգային օրը, որը նշվում է մարտի 8-ին, Իտալիայում համարվում է ոչ թե գարնանային տոն, այլ կանանց իրավունքների պայքարի օր: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունենում մեծ ցույց ՝ ընդդեմ խտրականության, կանանց դեմ բռնությունների:

Երթի պատճառով փակ են Հռոմի կենտրոնական մի շարք փողոցներ: Մայրաքաղաքի բնակիչներին ավելի մեծ անհարմարություններ կպատճառի հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատակիցների 24-ժամյա գործադուլը:

Բացի այդ գործադուլի մասին հայտարարել են մի քանի բժշկական հաստատություններ և դպրոցներ: Արհմիություններն այս օրը անվանել են «համերաշխության օր»: Բողոքի ակցիաներ են նախատեսվում նաև Իտալիայի այլ քաղաքներում, այդ թվում՝ Միլանում, Նեապոլում:

Նշենք, որ մարտի 8-ն Իտալիայում աշխատանքային օր է: