Քաբուլում հոսպիտալի վրա հարձակման հետևանքով 54 մարդ է վիրավորվել


14:26 , 8 մարտ, 2017

 Քաբուլում հոսպիտալի վրա հարձակման հետևանքով 54 մարդ է վիրավորվելYerkir.am-ը գրում է.

Աֆղանստանի Քաբուլ մայրաքաղաքի ռազմական հոսպիտալի վրա գրոհայինների հարձակման հետևանքով 54 մարդ է վիրավորվել. հայտնում է  Газета.ру-ն` աֆղանական ԶԼՄ-ներին հղումով:

Հաղորդվում է նաև, որ սպանվել է երկու մահապարտ ահաբեկիչ:

«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը հերքում է իր մասնակցությունը կատարվածին: