Չինաստանում 6.7 կիլոգրամ քաշով տղա Է ծնվել


20:12 , 8 մարտ, 2017

Չինաստանի Շենսիի նահանգում 6,7 կիլոգրամ քաշով տղա Է ծնվել: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, մանկիկը լույս աշխարհ Է եկել մարտի 6-ին Սիան քաղաքում: Ինչպես հայտնել Է ծնունդն ընդունած մանկաբարձուհին, դա ամենախոշոր երեխան Է, որը երբևիցե ծնվել Է իրենց ծննդատանը:

Ներկայում երեխան և նրա մայրը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժիշկների հսկողության ներքո:

Գինեսի ռեկորդների գիրքը նշում Է, որ աշխարհում ամենածանր երեխան ծնվել Է 1879 թվականին ԱՄՆ-ում. 9.98 կգ քաշով տղան ապրել է միայն 11 ժամ: