Զիդան. Համաձայն չեմ, որ Բեյլն ու Ռոնալդուն չէին օգնում Ռեալին պաշտպանությունում


13:14 , 8 մարտ, 2017

Զիդան. Համաձայն չեմ, որ Բեյլն ու Ռոնալդուն չէին օգնում Ռեալին պաշտպանությունումArmsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ է մնացել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ խաղում:

Ֆրանսիացի մասնագետի սաները 3:1 հաշվով հաղթանակ են տոնել և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ: Այդուհանդերձ, Ռոնալդուն և Բեյլը գոլեր չեն հեղինակել.

«Համաձայն չեմ, թե Բեյլն ու Ռոնալդուն չեն օգնել «Ռեալին» պաշտպանությունում: Այն, որ խաղի մեկնարկը մեզ մոտ չստացվեց, բոլորի սխալն է: Ռոնալդուն և Բեյլն օգնեցին պաշտպանությունում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Խաղի ընդմիջմանը Ռոնալդուն քննադատել է թիմակիցներին՝ պաշտպանությունում իրենց գործողությունների համար: