11:55 , 8 մարտ, 2017
Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հույս ունի, որ «Բարսելոնան» չի կարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլ:
Լուիս Էնրիկեի սաները 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին ՊՍԺ-ից.
«Ես հանգիստ կքնեմ, եթե «Բարսելոնան» պարտվի և դուրս չգա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Այդ դեպքում ես շատ ավելի գոհ կլինեմ»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ռամոսը նախկինում ևս չէր թաքցրել, որ կատալոնական ակումբին անհաջողություններ է ցանկանում:
«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 8-ին: