Սիրիական բանակն ազատագրել է Հալեպին ջուր մատակարարող Խեֆսեն գյուղը


11:25 , 8 մարտ, 2017

 Սիրիական բանակն ազատագրել է Հալեպին ջուր մատակարարող Խեֆսեն գյուղըYerkir.am-ը գրում է.

Երկար մարտերից հետո սիրիական բանակն ազատագրել է Հալեպին ջուր մատակարարող Խեֆսեն գյուղը, ինչպես նաև Հալեպի արևելյան գյուղերի ջրամուղներն ու ետ մղել ԴԱԵՇ-ի անդամներին:

Ըստ «Գանաձասար»-ի՝ լուրը հաստատել է «Մայադին» կայքը՝ նշելով, որ այս հաղթանակով սիրիական բանակը վերջ է դրել դեպի Հալեպ ջրի մատակարարումը կասեցնող ահաբեկիչների և Թուրքիայի խափանարար արարքներին:

Նշենք, որ Հալեպի բնակչությունը երկու ամիս է՝ զրկված էր ջրից և օգտագործում էր ջրհորների ու հանքային ջրեր: