Ինչ նվեր են ուզում կանայք


11:05 , 8 մարտ, 2017

Panorama.am-ը գրում է.

Այսօր Կանանց միջազգային տոնն է: Թեև տոնի առաջացման հիմքերն ու պատճառները խիստ քաղաքական են, այսօր այն կանանց սիրելի տոներից է: Տղամարդիկ իրենց հերթին փորձում են կանանց համար օրն իսկական տոնի վերածել՝ ևս մեկ անգամ գովերգելով իգական սեռին, արժևորելով կնոջ դերը և ընտանիքում, և հասարակության մեջ: Տոնի կարծես անբաժան մասն է նվերը: Արդեն մի քանի օր է օծանելիքի, կոսմետիկայի, հուշանվերների խանութները բազմամարդ են, ի տարբերություն  մյուս օրերի, այս օրերին հիմնականում տղամարդիկ են այդ խանութների հաճախորդները: Երեկվանից արդեն ծաղկի խանութները նույնպես մարդաշատ են:

Հայ կանայք, կարծես, այնքան էլ պահանջկոտ չեն, այնքան էլ «անիրականանալի» նվերներ չեն ցանկանում ստանալ տղամարդկանցից:

Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Լիանա Բալյանն ասաց. «Ես գարնանային տոներին յուրովի եմ սպասում, քանի որ գարունը իր հետ բերում է ջերմություն, նոր ակնկալիքներ, հույսեր և երազանքներ: Մարտի 8-ն այն հրաշալի տոներից է, երբ ինձ համար ամենացանկալի նվերը, ինչ տեսք կունենա՝ մեկ փոքրիկ ծաղկեփնջի, թե էլ ավելի թանկարժեք իրի, էական չէ, կարևորը, որ այդ նվերն իր մեջ սեր, նվիրվածություն և անկեղծություն պարունակի: Ես միշտ մարտի 8-ին ստացել եմ ծաղիկներ և օծանելիքներ: Բայց իմ համար ամենանվիրական և երջանիկ պահը դա մարտի 8-ի առավոտյան իմ մայրիկին ծաղիկներ նվիրելը և իր այտը համբուրելն է, ու իմ մայրիկի անկեղծ ժպիտը, ուրախությունը իմ համար մարտի 8-ի ամենաթանկագին նվերն է, որը ես միշտ ստացել և ստանում եմ առ այսօր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ